Մատչելիության հղումներ

Թբիլիսիի առաջնահերթությունը ԵՄ-ին անդամակցելն է՝ միաժամանակ պահպանելով լավ հարաբերություններ հարևանների հետ


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, արխիվ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, արխիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է՝ Եվրամիության անդամակցությունը շարունակում է մնալ առաջնահերթություն Թբիլիսիի համար՝ միաժամանակ պահպանելով լավ հարաբերությունները հարևան պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։

«Մեր գլխավոր առաջնահերությունը Եվրամիությանը անդամակցելն է, միաժամանակ մենք պահպանում ենք խաղաղ, բարիդրացիական հարաբերություններ մեր հարևանների հետ», - ասել է Վրաստանի վարչապետը։

Ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկմանը՝ վրացական կառավարության ղեկավարը նշել է, որ նույնիսկ օկուպացիայի պայմաններում Վրաստանը հետեւում է «խաղաղ և պրագմատիկ տեսլականին»։

«Մենք Ռուսաստանի Դաշնության հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, բայց միևնույն ժամանակ մենք ինտենսիվ տնտեսական քաղաքականություն ենք վարում և առևտրային գործընկերություն ունենք ՌԴ-ի հետ։ Սա շատ կարևոր բաղադրիչ է մեր տեսլականում»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

XS
SM
MD
LG