Մատչելիության հղումներ

Տավուշի մարզում սահմանազատման հետ կապված այս պահին որևէ գործընթաց չկա. մարզպետ


Տավուշի մարզում սահմանազատման հետ կապված այս պահին որևէ գործընթաց չկա, այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

«Հիմա կոնկրետ ոչ մի աշխատանք չկա, ոչ մի գործընթաց չկա», - ընդգծեց Ղալումյանը:

Սահմանազատման գործընթացը մեկուկես տարի է՝ տեղից չի շարժվում, թեև անցած տարի Տավուշի հատվածում այն տևեց մոտ մեկ ամիս:

2024-ի գարնանը Տավուշի հատվածում մոտ 12 կմ սահմանազատելուց ու ադրբեջանին չորս գյուղ վերադարձնելուց հետո այս տարեսկզբին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե սահմանազատումը կշարունակեն հյուսիսից՝ այսինքն Տավուշից: Մինչ այս պահը, սակայն, այս ուղղությամբ որևէ գործնական աշխատանք չի կատարվել:

Սահմանազատման հանձնաժողովների ղեկավարները՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը նախորդ ամիս են հանդիպել:

Փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից «Ազատությանն» ասել էին, թե Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում է հանդիպումը եղել: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ սահմանազատման գործընթացը վերսկսվելու է ոչ թե Տավուշից, ինչպես նախապես հայտարարել են, այլ Սյունիքից: Այս հարցին ուղիղ չեն արձագանքել, ասել են, թե քննարկումներ են:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG