Մատչելիության հղումներ

Չարաչար սխալվում ենք, եթե մտածում ենք՝ միջանցքի հարցը փակ է. Թաթուլ Հակոբյան


Փորձելով ստորագրել խաղաղության պայմանագիր՝ Հայաստանը կարծում է, որ կարող է նվազեցնել կամ գուցե չեզոքացնել պատերազմի սպառնալիքը, «Ազատության» հետ հարցազրույցում ասաց լրագրող, «Անի» կենտրոնի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը։

Հարցին, թե խաղաղության պայմանագրի ստորագրումը մո՞տ է, նա ասաց. - «Ամեն ինչ կախված է Բաքվից, Հայաստանի իշխանությունները և Հայաստանի ժողովրդի մի մեծ հատված, այդ մեծ հատվածի ձայնը մենք չենք լսում, վախենում է նոր պատերազմից, որովհետև տեսել է պատերազմ և պատերազմի արհավիրքն է տեսել, կարող է իրենք եթերներում կամ հրապարակային այդ մասին չխոսեն, բայց իրենց մեջ հասկանում են, որ Հայաստանը ծանրագույն վիճակում է, և իշխանությունները հենց դա են նաև հաշվի առնում, և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Նիկոլ Փաշինյանի ամենամեծ դաշնակիցները, բացի ՔՊ-ական և մերձիշխանական կոնյուկտուրան հենց այդ մեծ զանգվածն է։

Եվ փորձելով ստորագրել խաղաղության պայմանագիր՝ Հայաստանը կարծում է, որ կարող է նվազեցնել կամ գուցե չեզոքացնել պատերազմի սպառնալիքը, բայց ես շատ լավատես չեմ, որովհետև Ադրբեջանը և Իլհամ Ալիևը ամեն անգամ նորանոր պայմաններ են առաջադրում»։

Իսկ ի՞նչ է ուզում Ադրբեջանը՝ նորանոր պայմաններ առաջադրելով, Թաթուլ Հակոբյանը նշեց. - «Միջանցքի հարց կա դեռևս, և եթե մենք մտածում ենք, որ այդ հարցը փակ է, չարաչար սխալվում ենք»։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում

XS
SM
MD
LG