Ստամբուլում, տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով ժամը 11-ին) մեկնարկել է Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև խորհրդակցությունների երկրորդ փուլը։
Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ խորհրդակցությունները տեղի են ունենում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքում։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սոնատա Կուլտերը։
Թուրքական Anadolu գործակալությունը պատվիրակությունների ժամանումից տեսանյութ է հրապարակել։
Ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը կայացել էր փետրվարի 27-ին՝ Ստամբուլում, ԱՄՆ Գլխավոր հյուպատոսության շենքում։ Մոսկվան «բովանդակալից» ու «գործնական» էր որակել հանդիպումը։