Մատչելիության հղումներ

Սումիի հարձակումը ցույց է տալիս Ռուսաստանին հրադադարի պարտադրման անհրաժեշտությունը. Մակրոն


Ռուսաստանի հրթիռային հարվածը Ուկրաինայի հյուսիսում գտնվող Սումի քաղաքի վրա ընդգծում է Ռուսաստանին հրատապ հրադադար պարտադրելու անհրաժեշտությունը, գրել Է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը X-ում:

«Բոլորը գիտեն, որ միայն Ռուսաստանն է ցանկանում այս պատերազմը», - նշել է նա՝ հավելելով, որ անհրաժեշտ են վճռական միջոցներ, որպեսզի ստիպեն Ռուսաստանին դադարեցնել կրակը։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տվյալներով՝ Սումիի ուղղությամբ ռուսական բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով առնվազն 31 մարդ Է զոհվել, մոտ 80-ը՝ վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG