Մատչելիության հղումներ

Իսրայելական հրթիռները հարվածել են Գազայի հիվանդանոցին


Իսրայելական երկու հրթիռներ կիրակի օրը հարվածել են Գազայի հատվածի գլխավոր հիվանդանոցի շենքին՝ ոչնչացնելով շտապ օգնության բաժանմունքը, վնասելով այլ կառույցներ, հայտնում է տեղի առողջապահական կառույցը:

Ըստ Իսրայելի՝ հարվածը հասցվել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի զինյալների դեմ, որոնք շահագործում են այդ հաստատությունը:

Հիվանդանոցի առողջապահական ծառայության աշխատակիցները տարհանել են հիվանդներին շենքից՝ հարձակումից քիչ առաջ իսրայելական անվտանգության ծառայության կողմից ներկայացած մի մարդու հեռախոսազանգից հետո:

Հարվածի հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել: Իսրայելցի զինվորականների հայտարարության մեջ ասվում է, որ իրենք քայլեր են ձեռնարկել քաղաքացիական բնակչությանը հասցված վնասը նվազեցնելու համար:

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, որ վերահսկվում է ծայրահեղական կազմակերպության կողմից, բժշկական հաստատությունը շարքից դուրս է եկել:

XS
SM
MD
LG