Մատչելիության հղումներ

Սիրիայում Սուրբ Ծննդյան տոնածառ այրելուց հետո քրիստոնյաների իրավունքների համար ցույց է սկսվել


Այսօր առավոտյան Սիրիայում հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել՝ պահանջելով պաշտպանել քրիստոնյաների իրավունքները։ Ցույցը բռնկվել է, երբ սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է՝ ինչպես են դիմակավորված զինյալները այրում Սուրբ Ծննդյան տոնածառը Համա քաղաքի մերձակայքում։

«Մենք պահանջում ենք պաշտպանել քրիստոնյաների իրավունքները»,- վանկարկել են ցուցարարները։

«Եթե մեզ թույլ չեն տալու ապրել ըստ մեր հավատքի, ուրեմն այստեղ անելիք չունենք»,- «Ֆրանսպրես»-ին ասել է նրանցից մեկը։

Բաշար ալ ասադի վարչակազմի տապալումից հետո երկրում իշխանության եկած (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված) «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը հայտարարել է, թե միջադեպը հրահրել են օտարերկրացի զինյալները`խոստանալով նրանց պատասխանատվության ենթարկել։

Ավելի վաղ զինված խմբավորումը խոստացել էր պաշտպանել Սիրայի բոլոր փոքրամասնությունների իրավունքները։

XS
SM
MD
LG