Մատչելիության հղումներ

Սիրիայի ղեկավարը նոր, անցումային կառավարություն է ձևավորում


Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան, արխիվ
Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան, արխիվ

Սիրիայում Ասադի վարչակազմի տապալումից 4 ամիս անց երկիրը փաստացի առաջնորդող Ահմեդ ալ-Շարաան նոր, անցումային կառավարություն է ձևավորել։ 23 անդամ ունեցող կաբինետում վարչապետի պաշտոն չկա, այդ պարտականությունները կկատարի գլխավոր քարտուղարը։

Փոխարենը առաջին անգամ ստեղծվել է Սպորտի նախարարություն, նախարարություններից մեկը վստահվել է ալավիական համայնքի ներկայացուցչին, իսկ աշխատանքի նախարար էլ առաջին անգամ նշանակվել է կին քրիստոնյա։

«Նոր կառավարության ձևավորումը նոր պետություն ստեղծելու մեջ ընդհանուր կամքի հռչակագիրն է»,-հայտարարել է ալ -Շարաան։
Ավելի վաղ նա հրամանագիր էր ստորագրել, ըստ որի անցումային կառավարությունը պետք է աշխատի հինգ տարի։

XS
SM
MD
LG