Սիրիայի պետական լրատվական գործակալության հաղորդմամբ Սիրիայի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ։
Շարաան պատրաստվում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևվիթն ավելի վաղը հայտարարել էր, որ երկուշաբթի սպասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Սիրիայի ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հանդիպումը.
«Երբ նախագահը Մերձավոր Արևելքում էր, նա պատմական որոշում կայացրեց վերացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ նրանց խաղաղության իրական հնարավորություն տալու համար», - ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակը: