Մատչելիության հղումներ

Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին, Սանկտ Պետերբուրգում է նաև Գաֆարովան


Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ ֆեյսբուքյան էջից

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին, որի ընթացքում խորհուրդը հաստատել է այսօր անցկացվող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների լիագումար նիստի օրակարգը։

Սիմոնյանի այցից այլ մանրամասներ հայկական կողմը դեռ չի հաղորդել։

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին թեև Երևանը բոյկոտում է Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը, սակայն դեռ 2023-ին հայտարարել էր, որ կարևորում է ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը։ Նախորդ ամիս Ազգային ժողովի նախագահն ու Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հեռախոսով քննարկել էին հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի հարցեր, սպասվում է նաև Մատվիենկոյի այցը Երևան։

Սանկտ Պետերբուրգում է նաև Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։ Սիմոնյան-Գաֆարովա առանձին հանդիպման մասին կողմերը չեն հաղորդել։

Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի խոսնակները վերջին անգամ հանդիպել են 2024-ի մայիսին Ժնևում՝ Միջխորհրդարանական միության հավաքի շրջանակներում։ Եվս մեկ հանդիպում պետք է տեղի ունենար 2024-ի հոկտեմբերին՝ կրկին Ժնևում, բայց, ըստ հայկական կողմի, վերջին պահին Գաֆարովան հրաժարվել էր, Սիմոնյանն, այդուհանդերձ ասել էր, որ ակնկալում է առաջիկայում հանդիպել Գաֆարովայի հետ: Սիմոնյանի և Գաֆարովայի 2024-ի մարտին կայացած առաջին հանդիպումը Երևանը կառուցողական էր որակել։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG