Մատչելիության հղումներ

«Որտե՞ղ». շարքային Ստեփանյանի պատումը պատերազմի, պարտության ու փրկության մասին


Կոլյա Ստեփանյանն իր գրքի շնորհանդեսին, 16-ը ապրիլի, 2025թ.
Կոլյա Ստեփանյանն իր գրքի շնորհանդեսին, 16-ը ապրիլի, 2025թ.

Որտե՞ղ է Կոլյա Ստեփանյանը ... 70 օր ադրբեջանական շրջափակման մեջ, 70 օր անհետ կորած, 70 օր հետո գուցե հրաշքով, գուցե պատահաբար, բայց փրկված։ Սա պատերազմի ռոմանտիկ կողմը չէ, այլ շարքային Ստեփանյանի կյանքի պատմությունը։

44-օրյա պատերազմից 5 տարի անց մահվան հետ կռիվ տված երիտասարդը գիրք է գրել, որի 256 էջերում նկարագրել է անավարտ թվացող արհավիրքը. ինչպես փրկվեցին 6-ը և ուր կորան՝ մյուսները:

Կոլյայի, Արմանի, Դավիթի, Արսենի, Արթուրի ու Ռուսլանի փրկության մասին 2020 թվականի դեկտեմբերին ավետեց Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը։ Տարածված կադրերում տղաները հյուծված էին, բայց ժպտում էին, հրաշք էր տեղի ունեցել, արդեն հայրենիքում են։

Կոլյա Ստեփանյանը (կենտրոնում) 70-օրյա շրջափակումից հետո վերադառնում է հայրենիք, 20-ը դեկտեմբերի, 2020թ.
Կոլյա Ստեփանյանը (կենտրոնում) 70-օրյա շրջափակումից հետո վերադառնում է հայրենիք, 20-ը դեկտեմբերի, 2020թ.

Հոլիվուդյան կինո հիշեցնող այս պատմությունը Կոլյան վերնագրել է «Որտեղ» ու գիրքը կարդալիս էլ կինոյի պես կադրերը շարվում են աչքիդ առաջ: 70 օրվա ընթացքում փոխվել են այդ պայմանական «որտեղ»-ները՝ Ջաբրայիլ, հետո Հադրութի անտառներ, լքված տներ, որտեղ ցերեկը ադրբեջացիներն էին շրջում, գիշերն էլ՝ ինչպես Կոլյան է նկարագրում՝ մաֆիան բացում էր աչքերը՝ սնունդ հայթայթելու:

Մոսկվայում ծնված, մեծացած Կոլյան պատերազմից մի քանի ամիս առաջ էր որոշել վերադառնալ հայրենիք՝ կամավոր զինվորական ծառայություն անցնելու: Հուլիսին զորակոչվեց, սեպտեմբերին պատերազմը սկսվեց, հետո անհետ կորավ՝ չիմանալով, որ պատերազմը պարտված է, հետո էլ վիրահատություն, ցրտահարված ոտքերի ամպուտացիա:

Ինչո՞ւ պարտվեցինք. 22 տարեկանում արցախյան երկրորդ պատերազմի վետերան դարձած Կոլյան չի խնայել ոչ մեկին՝ առաջին հերթին հենց իրեն, պատմել է՝ ինչպես փախան հրամանատարները, ինչպես 18-19 տարեկանները վախի առաջ մնացին մենակ...

Մանրամասները տեսանյութում .

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG