Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կեսօրին թաղվեց Հռոմի Սանտա Մարիա Մաջորե (Սուրբ Մեծ Մարիամ) տաճարում՝ Վատիկանում տեղի ունեցած երկժամյա հուղարկավորության արարողությունից հետո։
Կաթոլիկ եկեղեցու 88-ամյա հովվապետը մահվանից առաջ կտակել էր իր մարմինը հողին հանձնել Վատիկանից դուրս՝ իր սիրելիի եկեղեցում, ուր կենդանության օրոք նա հաճախ էր աղոթքով Մայր Աստվածածնին դիմում։
Վատիկանի գնահատականներով՝ այսօր մոտ 150 հազար մարդ է հրաժեշտ է տվել պապին, երբ նրա հուղարկավորության թափորն անցնել է Հռոմի կենտրոնով։
Ավելի վաղ աշխարհի տասնյակ երկրների առաջնորդներ և պաշտոնյաներ էին ժամանել Սուրբ Պետրոսի հրապարակ՝ պապի հուղարկավորությանը մասնակցելու։