Շվեյցարիան և Իտալիան սահմանի որոշ փոփոխություններ կանեն՝ Ալպերում սառցադաշտերի հալվելու պատճառով։ Երկու երկրները 2023 թվականից համատեղ հանձնաժողով են ստեղծել սահմանագիծը համաձայնեցնելու համար։
Անցած ուրբաթ Շվեյցարիան պաշտոնապես հաստատել է համաձայնագրի նախագիծը, Իտալիան պատրաստվում է այն հաստատել մոտ ժամանակում։
Սահմամը հստակեցվում է Ալպերի բարձր գագաթներից մեկի՝ Մատերխորնի լանջերին ընկած երեք հատվածներում։ Երկու երկրների միջև սահմանը շատ հատվածներում անցնում է բնական գծերով՝ լեռնագագաթներով, սառցադաշտերի եզրերով, բայց գլոբալ ջերմացման հետևանքով սառդաշտերը հալվում են՝ աղավաղելով սահմանագիծը։
Շվեյցարիական կողմը հայտարարել է, որ նոր սահմանազատումը հաշվի է առնելու երկու երկրների տնտեսական շահերը։ Հստակ փոփոխությունները կհրապարակվեն համաձայնագրի ստորագրումից հետո։
Վերջին երկու տարիների ընթացքում շվեյցարիական կողմում սառցադաշտերի մակերեսը կրճատվել է մոտավորապես 10 տոկոսով։