Մատչելիության հղումներ

Շոյգուն ժամանել է Պեկին


Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգու
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգու

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Պեկին՝ հանդիպելու Չինաստանի նախագահ Սի Ծինպինի և արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ, հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

ՏԱՍՍ-ը նշում է, որ Շոյգուն Պեկինում կքննարկի անվտանգության ոլորտում երկկողմ հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։

Անվտանգության խորհուրդը նշում է, որ ռուս-չինական հարաբերությունները ռազմավարական գործընկերային բնույթ են կրում։

Փետրվարի 24-ին Չինաստանի ու Ռուսաստանի նախագահները «երկարատև հեռախոսազրուց» էին ունեցել, քննարկել «համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության զարգացման հարցեր»։

Ըստ Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքի՝ չինական կողմը աջակցություն էր հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սկսված երկխոսությանը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ գտնելուն։

Կրեմլը մշտապես շեշտում է, թե այսօր Մոսկվայի թիվ մեկ ռազմավարական գործընկերը Պեկինն է։ Պատերազմից հետո ռուսական տնտեսությունը մեծապես կախված է Չինաստանից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG