Մատչելիության հղումներ

Շահին Մուստաֆաևը Թեհրանում է


Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Իրան, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության անդամներին ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են՝ երկու երկրների ղեկավարների կամքի և ուշադրության շնորհիվ»,-հաղորդում է APA-ն։

Կողմերն, ըստ հաղորդագրության, պայմանավորվել են «ընդլայնել երկկողմ համագործակցությունը և շարունակել կյանքի կոչել համատեղ իրանա-ադրբեջանական ծրագրերը»։

Նախօրեին Մուստաֆաևին ընդունել է նաև Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG