Մատչելիության հղումներ

Սարկոզին ժամանել է Փարիզի «Սանտե» բանտ


Այսօր մեկնարկել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հնգամյա բանտարկության ժամկետը։ Նախկին նախագահը աջակիցների ուղեկցությամբ ժամանել է Փարիզի 14-րդ շրջանում գտնվող «Սանտե» կալանավայր՝ տեղափոխվելով բանտի մենախցերից մեկը։

Փարիզի առաջին ատյանի դատարանը նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր էր ճանաչել սեպտեմբերի 25-ին։ Դատարանի պնդմամբ՝ դատախազությունը կարողացել էր ապացուցել, որ Սարկոզին 2007 թվականին իր նախընտրական արշավի ծախսերի մի մասը հոգացել էր Լիբիայի նախկին բռնապետ Մուամար Քադաֆիից ստացած գաղտնի նվիրատվությունների հաշվին։

Սարկոզին իրեն ներկայացվող մեղադրանքները չի ընդունում։ Նախկին նախագահի փաստաբանները հայտարարել են, որ պատրաստվում են բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG