Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիին կլինիկայից քրեակատարողական հաստատություն են տեղափոխել


Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերադարձվել է թիվ 12 ուղղիչ հիմնարկ, որտեղ կշարունակի պատիժը կրել, ասվում է Վրաստանի քրեակատարողական ծառայության հայտարարության մեջ:

Գերատեսչությունը նշել է, որ Սաակաշվիլին 2022 թվականի մայիսի 12-ին տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա՝ ստացիոնար բժշկական օգնություն ստանալու համար և այդ ժամանակվանից այնտեղ գտնվել է բժիշկների հսկողության ներքո:

Քանի որ դատապարտված նախկին նախագահի առողջական վիճակը բավարար է, նա այլևս ստացիոնար բուժման կարիք չունի, նշել են ՔԿԾ-ից:

Սաակաշվիլին, ավելի վաղ կայացված դատավճիռների համաձայն, պետք է անազատության մեջ մնա մինչև 2034 թվականի ապրիլի 1-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG