Դոնեցկի շրջանային վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը հայտնել է, որ ռուսական ուժերի կողմից Կոնստանտինովկա քաղաքի հրթիռակոծության հետևանքով երեք մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։
Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ մահացած տղամարդիկ 24-ից 69 տարեկան են։
Ֆիլաշկինը հավելել է, որ հարվածների հետևանքով վնասվել են բարձրահարկ շենք, վարչական շենք, խանութ, դեղատուն, ավտոմեքենաներ, էլեկտրահաղորդման գծեր։
Կոնստանտինովկան գտնվում է Դոնեցկի մարզի Կրամատորսկի տարածաշրջանում, վերջին շրջանում հաղորդվում է, որ ռուսական զորքերն այս քաղաքի ուղղությամբ են առաջ շարժվում: