Ռուսական բանակի հարվածների հետևանքով Դնեպրում չորս մարդ զոհվել է, ևս 27-ը վիրավորվել, հայտնել է Դնեպրոպետրովսկի վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։
Նրա խոսքով՝ ռուսական բանակը քաղաքին հարվածել է հրթիռներով ու անօդաչու սարքերով։ Վիրավորների թվում կա 14-ամյա դեռահաս։
Մոսկվան չի մեկնաբանել այս հարվածները։