Մատչելիության հղումներ

ՌԴ-ն հաղորդում է Նովոռոսիյսկում ավտոնոմ նավակների հարձակումների մասին


Magura ավտոնոմ նավակ, արխիվ
Magura ավտոնոմ նավակ, արխիվ

Հուլիսի լույս 3-ի գիշերը Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքը ենթարկվել է ավտոնոմ նավակների հարձակման, հայտարարել է քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն։

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան: Ջրային տարածքի զննության համար քաղաքի լողափերը փակվել են։

Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Նովոռոսիյսկի ուղղությամբ ընթացող ավտոնոմ երկու նավակների ոչնչացման մասին։

Գերատեսչությունը նաև հաղորդել է Բելգորոդի շրջանում հինգ, Բրյանսկի մոտ չորս, Մոսկվայի վրա մեկ ԱԹՍ խոցելու մասին։

Կիևը հիմնականում չի արձագանքում այս հաղորդումներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG