Մատչելիության հղումներ

Ռուսների հարվածներից Կիևի շենքում հրդեհ է բռնկվել, 12 մարդ վիրավորվել է, Զապորոժիեում երեխա է զոհվել


Ուկրաինա -Ռուսների հարվածի հետևանքով այրված պատշգամբը Կիևի բարձրահարկ շենքում, 10-ը հոկտեմբերի, 2025թ.
Ուկրաինա -Ռուսների հարվածի հետևանքով այրված պատշգամբը Կիևի բարձրահարկ շենքում, 10-ը հոկտեմբերի, 2025թ.

Գիշերը ռուսական զինուժի օդային հարձակման հետևանքով Կիևի կենտրոնում բարձրահարկ բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, ռուսները հարվածներ են հասցրել նաև Ուկրաինայի էներգետիկ կառույցներին:

Ինչպես հաղորդել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն, անօդաչու թռչող սարքի հարվածից հրդեհ է բռնկվել բարձրահարկի 6-րդ և 7-րդ հարկերում: Ըստ Տկաչենկոյի, ռուսները հարձակման ընթացքում կիրառել են թե՛ անօդաչուներ և թե՛ հրթիռներ:

Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ 12 մարդ է վիրավորվել, նրանցից 8-ը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա փոխանցմամբ՝ քաղաքի արևելյան թաղամասերը հոսանքազրկվել են, խնդիրներ կան նաև ջրամատակարարման հետ:

Ուկրաինայի օդուժը հարձակումը գնահատել է որպես «զանգվածային», մայրաքաղաքի երկնքում բազմաթիվ պայթյուններ են որոտացել:

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը հաղորդել է, որ հարձակումը թիրախավորել է նաև երկրի էներգետիկ կառույցները:

Հարավարևելյան Զոպորոժիե քաղաքում գիշերը անօդաչուները հարվածել են մի քանի թիրախների, զոհվել է 7-ամյա տղա, հաղորդել է նահանգապետը:




."

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG