Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պնդում է՝ Նուբարաշենի աղբավայրում հրդեհը պատահական չէր, այլ՝ դիտավորություն:
Քաղաքապետն արդեն խոսել է ԱԱԾ տնօրենի և ներքին գործերի նախարարի հետ:
«Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ: Ես երաշխավորում եմ՝ այս դեպքը չի կարող մնալ անպատասխան», - ֆեյսբուքյան ուղերձում ասաց նա՝ հավելելով, որ խստացվել են աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմները:
Ավինյանը նաև հայտնեց, որ կեսգիշերին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է: Ծխացող վերջին հատվածների չեզոքացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են մինչև հիմա:
Նա ընդգծել է, որ քաղաքապետարանում մշակել են կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը և 2025-ին մրցույթի առաջին փուլի մասին են հայտարարելու։
Նուբարաշենի աղբավայրում այս տարի էլի էին արձանագրվել հրդեհի դեպքեր: