Մատչելիության հղումներ

Ռուսաստանը զանգվածային օդային հարձակում է ձեռնարկել Կիևի ուղղությամբ


Հրշեջները մարում են ձեռնարկություններից մեկում բռնկված հրդեհը, 12-ը հունիսի, 2024թ․
Հրշեջները մարում են ձեռնարկություններից մեկում բռնկված հրդեհը, 12-ը հունիսի, 2024թ․

Ռուսական զորքերը չորեքշաբթի գիշերը զանգվածային հարձակում են ձեռնարկել Կիևի ուղղությամբ, հայտնում է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։

Վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ հարավային կողմից կիրառվել են նաև թևավոր հրթիռներ։ Նույն ուղղությունից հրթիռներին զուգահեռ հարվածային ԱԹՍ-ներ են շարժվել դեպի Կիև։

Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են բոլոր օդային թիրախները։ Նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան։

Պոպկոն հավելել է, որ հրթիռների ճշգրիտ քանակի և տեսակի մասին կհայտնի Ուկրաինայի զինված ուժերն՝ իր զեկույցում։

Ուկրաինայի ոստիկանությունն ավելի ուշ պարզաբանել է, որ հրթիռների և անօդաչու սարքերի համատեղ հարձակման հետևանքով առնվազն մեկ մարդ է տուժել, իսկ խոցված հրթիռի բեկորներից ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել։

Հունիսի 12-ի գիշերը Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել, Կիևում այն տևել է մոտ երկու ժամ։

Ռուսական կողմը չի մեկնաբանել Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հարձակումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG