Ռուսաստանը պետք է հրաժարվի ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման միակողմանի մորատորիումից, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Մոսկվան կարծում է, որ այն այսօր գործնականում ոչ կենսունակ է։
Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման Ռուսաստանի մորատորիումը շարունակում է գործել։
«Մեր կողմից մարտական պայմաններում իրականացված նորագույն միջին հեռահարության հիպերձայնային «Օրեշնիկ» համակարգի վերջին փորձարկումը համոզիչ կերպով ցույց տվեց մեր կարողություններն ու վճռականությունը փոխհատուցման միջոցառումների իրականացման հարցում»,- ասել է նա։
2019 -ին Միացյալ Նահանգները պաշտոնապես դադարեցրեց մասնակցությունը փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրին: Մինչ այդ ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրում էր պայմանագիրը խախտելու մեջ։ Վաշինգտոնը համարել էր, որ Ռուսաստանը թաքցնում է «Իսկանդեր Մ» հրթիռների 9М729 համալիրի իրական հզորությունը, և պահանջել ոչնչացնել այդ հրթիռները, քանի որ դրանք խախտում են դեռևս 1987 թվականին ստորագրված պայմանագրի պահանջը։ Ըստ Վաշինգտոնի` այդ բալիստիկ հրթիռն ունի ավելի մեծ հեռահարություն։ Մոսկվան պնդել էր, որ «Իսկանդեր-Մ» հրթիռների հեռահարությունը չի խախտել պայմանագիրը։