Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը այսօր երկօրյա այցով մեկնել է Չինաստան, որտեղ նախատեսված են հանդիպումներ նախագահ Սի Ծինփինի և վարչապետ Լի Կեքիանգի հետ:
Ռուսական ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այսօր նախատեսված է կառավարությունների ղեկավարների հերթական հանդիպումը, իսկ վաղը Միշուստինը կմեկնի Պեկին՝ բանակցություններ վարելու:
Չինաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում՝ 2024 թվականի օգոստոսին:
Կրեմլը «շատ մեծ» նշանակություն է տալիս Միշուստինի՝ Չինաստան այցին, այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հրաժարվելով ասել, թե արդյոք նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի վարչապետի միջոցով Սի Ծինփինին ուղերձ կուղարկի:
Չինաստանում Միշուստինի բանակցությունները կկենտրոնանան առևտրատնտեսական կապերի, տրանսպորտի և արդյունաբերական համագործակցության, էներգետիկ գործընկերության ընդլայնման և առաջադեմ տեխնոլոգիաների ու գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնման վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը։