ԱՄՆ բանակը սկսել է արդիականացնել Կարիբյան ավազանում գտնվող Ռուզվելտ Ռոուդսի ռազմածովային ավիաբազան, որը փակվել էր 20 տարի առաջ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով արբանյակային լուսանկարներին: Կադրերում երևում են, թե ինչպես են աշխատողները մաքրում և վերանորոգում թռիչքուղի տանող ճանապարհները:
Բացի այդ, ԱՄՆ-ն արդիականացնում է Պուերտո Ռիկոյի և Սեն Կրուա կղզու քաղաքացիական օդանավակայանները, որոնք գտնվում են Վենեսուելայից մոտ 800 կիլոմետր հեռավորության վրա: Reuters-ի տվյալներով՝ այս աշխատանքները կարող են վկայել Վենեսուելայում ԱՄՆ-ի կողմի հնարավոր գործողությունների նախապատրաստման մասին:
Ամերիկացի մի քանի ռազմական պաշտոնյաներ և փորձագետներ, մասնավորապես, գործակալությանը հայտնել են, որ Վաշինգտոնի գործողությունները, հավանաբար, նպատակ ունեն ճնշում գործադրել Վենեսուելայի ղեկավարության՝ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի վրա։շ
Reuters-ը նշում է, որ սա տարածաշրջանում ԱՄՆ ուժերի ամենամեծ ռազմական ամրապնդումն է 1994 թվականից ի վեր, երբ Վաշինգտոնը ժողովրդավարությանն աջակցելու համար Հայիթի ուղարկեց երկու ավիակիր և ավելի քան 20,000 զինվորական։