Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հարվածել է Խարկովին և Պավլոգրադին, կա 25 վիրավոր


Ռուսաստանի ռազմական ուժերը հոկտեմբերի լույս 21-ի գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի քանի շրջանների։

Խարկովում վիրավորվել է 9 մարդ։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ ռուսական ուժերը ռմբակոծել են արդյունաբերական շրջանը՝ վնասելով առնվազն 15 մասնավոր տուն։ Նա հավելել է, որ հարված է հասցվել նաև Նեմիշլյանսկի շրջանին։

Ռուսական հարձակման հետևանքով Չեռնիգովի մարզում էլեկտրաէներգիա է անջատվել։

Պավլոգրադում վիրավորվել է 16 մարդ, որոնցից չորսը գտնվում են ծանր վիճակում։ Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վլադիսլավ Գայվանենկոն հայտնել է, որ ռուսական բանակը զանգվածային հարձակում է սկսել քաղաքի վրա՝ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։ Վնասվել են ենթակառուցվածքները։

Նիկոպոլում հարվածի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական ընկերության շենք, բազմահարկ շենք, երկու մասնավոր տուն, երկու օժանդակ շինություն, գազատար և էլեկտրահաղորդման գծեր։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG