Մատչելիության հղումներ

Ալիև․ «Զանգեզուրի միջանցքը» կարող է բացվել մինչև 2028 թվականի վերջ»


«Զանգեզուրի միջանցքը» կարող է բացվել մինչև 2028 թվականի վերջ», - այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանի տարածքում ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ստեղծմանն ուղղված աշխատանքները ավարտին կհասցվեն հաջորդ տարվա կեսերին։ Հուսով ենք, որ այլ երկրների տարածքում այդ աշխատանքները նույնքան արագորեն կիրականացվեն։ Այդ դեպքում «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ 2028-ի տարեվերջին», - Աստանայում հնչեցրած ելույթի ժամանակ նշել է Իլհամ Ալիևը։

Սյունիքով անցնող ճանապարհի մի հատվածը, որ պետք է Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանի հետ կապի, Բաքվից արդեն հինգերորդ տարին է՝ անվանում են «Զանգեզուրի միջանցք»: Երկու ամիս առաջ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով Սյունիքի ճանապարհի 42 կիլոմետրանոց հատվածը ստացավ «Թրամփի ուղի» անվանումը, բայց Բաքուն չհրաժարվեց իր նախընտրած ձևակերպումից: Հոկտեմբերի 16-ին Հայաստանի վարչապետը հայտարարեց՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցն այլևս հասցեագրված է և արդիական չէ Կոպենհագենի հայտարարությունից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG