Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հաղորդում է Ուկրաինայի արևելքում ևս երեք գյուղ գրավելու մասին


Ուկրաինա - Ռուսներն առաջանում են Պոկրովսկի ուղղությամբ, նոյեմբեր, 2025թ.
Ուկրաինա - Ռուսներն առաջանում են Պոկրովսկի ուղղությամբ, նոյեմբեր, 2025թ.

Ռուսաստանը հայտարարում է, թե Ուկրաինայի արևելքում ևս երեք գյուղ է գրավել՝ Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի և Խարկովի մարզերում։

Կիևը դեռ չի մեկնաբանել այս պնդումները, անկախ աղբյուրներից ևս դրանք հնարավոր չէ ստուգել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութերում, սակայն, երևում են օդային հարձակումների հետևանքով գրեթե հողին հավասարեցված բնակավայրեր, որտեղ փոքրաթիվ բնակիչներ են մնացել։

Այս պահին ամենալարված մարտերը Պոկրովսկի՝ ուկրաինական զորքերի մատակարարման հիմնական լոգիստիկ հանգույցի համար են։ Ուկրաինան ավելի վաղ ընդունել է, որ հարյուրավոր ռուս զինվորներ արդեն մտել են քաղաք։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG