Ռուսաստանը և Ուկրաինան ավարտել են Ստամբուլում խաղաղության բանակցությունների երրորդ փուլը, որը տևել է մոտ մեկ ժամ:
Կողմերի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 2-ին:
Կրեմլի խոսնակը երեկ ասել է, որ հաջորդ հանդիպմանը նախատեսվում է քննարկել կարգավորման վերաբերյալ կողմերի պատրաստած հուշագրերի նախագծերը։ Նաև ասել է, որ բեկումնային առաջընթաց պետք չէ սպասել:
Սպասվող բանակցություններից առաջ Ուկրաինայի նախագահը երեկ հայտարարել է, որ Կիևի համար առաջնահերթ է հրադադարի ապահովումն ու գերիների ազատ արձակումը: Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի գործընկերներն աշխատում են առաջնորդների մակարդակով խաղաղության գագաթնաժողով կազմակերպելու և Ռուսաստանի կողմից գերեվարված քաղաքացիական անձանց և երեխաների վերադարձն ապահովելու ուղղությամբ։