Ռուսաստանը եռակի առավելություն ունի արևելյան առաջնագծում՝ մարդուժի և ռեսուրսների առումով, հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին՝ ամփոփելով անցած ամիս մարտադաշտում տեղի ունեցած զարգացումները։
Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի տվյալների համաձայն, օգոստոսին ևս Ռուսական ուժերը առաջխաղացում են ունեցել Ուկրաինայի արևելքում, թեև մի փոքր ավելի դանդաղ տեմպերով, քան նախորդ ամիսներին։
«Թշնամին օգտագործում է փոքր հետևակային խմբերով «սողացող» առաջխաղացման մարտավարությունը՝ փորձելով ներթափանցել բնակավայրեր՝ խուսափելով ուղիղ մարտերից», - հայտարարել է Սիրսկին։
Ավելի քան երեք տարի շարունակվող պատերազմում Ռուսաստանը գրավել է Ուկրաինայի մոտ 20 տոկոսը։ Կրեմլը պնդում է, հրադադար կհաստատի միայն իր պայմաններով։