«Ռուսաստանն առայժմ կապ չի հաստատել Միացյալ նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ», - հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա լրագրողներին նաև ասել է, որ Թրամփի երդմնակալության արարողությանը «ոչ ոք չի ներկայացնի Ռուսաստանը»:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծրագրում է հանդիպել «շատ շուտով»՝ հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։
Անցած ուրբաթ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ։ ԱՄՆ նորընտիր նախագահն ավելի վաղ ասել էր, որ ռուսական և ամերիկյան կողմերն աշխատում են բարձ մակարդակի հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։