Մատչելիության հղումներ

Ռուսաստանն առաջինը աշխարհում ճանաչեց թալիբների պետությունը


Աֆղանստանի արտգործնախարար Ամիր Խան Մութաքին ընդունում է Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովին, Քաբուլ, 3-ը հուլիսի, 2025թ.
Աֆղանստանի արտգործնախարար Ամիր Խան Մութաքին ընդունում է Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովին, Քաբուլ, 3-ը հուլիսի, 2025թ.

Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է թալիբների պետությունը՝ Աֆղանստանի Իսլմական Էմիրությունը, հաղորդել է ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարարությանը:

Քաբուլում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովը հայտարարել է, որ համապատասխան որոշումն ընդունել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկով, և այն «ցույց է տալիս երկխոսություն հաստատելու Ռուսաստանի ձգտումը»:

Սա առաջին անգամ է տեղի ունենում 2021 թվականին Աֆղանստանում «Թալիբան» շարժման իշխանության գալուց ի վեր:

«Թալիբան»-ի դրոշը բարձրացվել է Մոսկվայում Աֆղանստանի դեսպանատան վրա, փոխանցում է ТАСС-ը:

Ինչպես նշում է Reuters-ը՝ Ռուսաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց Աֆղանստանում «Թալիբան»-ի իշխանությունը:

Անցած տարվա դեկտեմբերին Պետդուման օրենք էր ընդունել, որը թույլ էր տալիս «Թալիբան»-ը հանել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից: Պուտինը ստորագրել էր օրենքը:

Ապրիլին Ռուսաստանի Գերագույն դատարանը կասեցրել էր երկրում «Թալիբան»-ի գործունեության արգելքը:

«Թալիբան» շարժումը Ռուսաստանում ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկվել էր 2003 թվականին, երբ այն համապատասխան ցանկում ներառել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG