Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անձնակազմը Թուրքիայում մասնակցել է «Անատոլիական արծիվ - 2025» միջազգային զորավարժություններին։
Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «ադրբեջանցի ռազմական օդաչուները խմբային թռիչքների ընթացքում օդային հետախուզություն, օդային գերազանցություն, պայմանական թիրախների ոչնչացում և այլ առաջադրանքներ են իրականացրել»։
Հաղորդվում է, որ այդ վարժանքներին մասնակցել են նաև Հունգարիայի, Հորդանանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ։