Մատչելիության հղումներ

Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով. ՌԴ էներգետիկայի նախարար


Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, այս մասին Ռուսաստանի ու Իրանի նախագահների հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ բանակցությունները վերջնական՝ գնի համաձայնեցման փուլում են։

Երեք ժամ տևած հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիր․ շուրջ 50 կետ ռուս - իրանական առաջիկա 20 տարվա համագործակցության ուղղություններով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG