Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը:
Լրատվամիջոցի համաձայն` հոկտեմբերի 13-14-ը նախատեսված այցի ընթացքում Օվերչուկը Բաքվում կմասնակցի Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարական պատվիրակությունների եռակողմ հանդիպմանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում: