Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովն այցելել է ուկրաինական ռազմաճակատ, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Դատելով գերատեսչության տարածած տեսանյութից՝ Գերասիմովը մարտական գործողությունների գոտի է ժամանել ուղղաթիռով։
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, Գլխավոր շտաբի պետը խորհրդակցություն է անցկացրել Ուկրաինայի արևելքում գործող ռուսական զորքերի հարավային խմբավորման հրամանատարական կետում։
«Խորհրդակցության ընթացքում Գերասիմովը լսել է հարավային խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սանչիկի զեկույցը», - հաղորդում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։