Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև կներկայացնի ՄԱԿ․ Ռուբիո


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո

ԱՄՆ-ն փետրվարի 24-ին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ շրջանակային բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա, X-իր իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ կոչ անելով անդամ երկրներին աջակցել բանաձևին։

Պետդեպարտամենտը նախօրեին հայտարարել է, որ ՄԱԿ-ը պետք է աջակցի Եվրոպային խաղաղություն բերելու հարցում։

Գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ նախագահ Թրամփը հավատարիմ է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի դադարին, ինչպես նաև բանաձևին, որը կհանգեցնի ոչ թե ժամանակավոր, այլ տևական խաղաղության։

Ընդգծելով, որ փետրվարի 24-ին լրանում է ռուս-ուկրաինական պատերազմի երրորդ տարին՝ Պետդեպարտամենը նշում է, որ այս պատերազմը սարսափելի գին է արժեցել թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի համար:

«Միացյալ Նահանգները ՄԱԿ-ում առաջարկել է պարզ, պատմական բանաձև, նաև կոչ է արել անդամ երկրներին աջակցել այդ բանաձևին՝ խաղաղության ճանապարհը ձևովորելու համար: Այս բանաձևը համահունչ է նախագահ Թրամփի այն տեսակետին, որ ՄԱԿ-ը պետք է վերադառնա իր հիմնական նպատակին՝ պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, այդ թվում՝ վեճերի խաղաղ կարգավորման միջոցով», - ասված է Պետդեպարտամենտի հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG