Ռուսական զորքերը երկուշաբթի առաջ են շարժվել Կուրսկի շրջանում, հաղորդում է Reuters-ը։ Ռուսական գրոհն, ըստ լրատվամիջոցի, սպառնում է շրջափակման մեջ դնել հազարավոր ուկրաինացի զինվորների, հենց այն փուլում, երբ Ուկրաինան պատրաստվում է Սաուդյան Արաբիայում Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ երեքշաբթի սպասվող բանակցություններին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կիրակի հայտնել էր, որ Կուրսկի 7 գյուղերից դուրս են մղել ուկրաինական զինուժին։
Նախորդ տարվա ամռանը ուկրաինական կողմը Կուրսկի շրջանից 1300 քառակուսի կիլոմետր տարածք էր գրավել։ Կիևը հիմնավորել էր, որ դա խաղաղաքարտ է ապագա բանակցությունների համար, ստիպելու Ռուսաստանին հեռանալ Ուկրաինայի արևելյան հատվածից։