«Վերջին 24 ժամերին Սիրիայի տարածքում ռուսական զորքերի ակտիվ վերատեղակայումներ են նկատվում», - հաղորդում են սիրիական և արևմտյան աղբյուրները։
Սիրիական North Press Agency լրատվական գործակալության տեղեկություններով՝ ռուսական զորքերն արդեն իսկ լքել են Մանբիջում և Քոբանիում գտնվող բազաները։
Բրիտանական The Times-ի թղթակիցը հաղորդում է Միջերկրական ծովի ափին գտնվող Հմեյմիմի ռուսական բազա ժամանած մեծ շարասյան մասին։
Reuters-ի տեսախցիկը ֆիքսել է Լաթաքիայի օդանավակայանում այսօր առավոտյան վայրէջք կատարած առնվանզ երկու ռազմատրասպորտային օդանավերը։ Դրանցից մեկը, հետագայում թռիչքը շարունակել է դեպի Լիբիա, որտեղ ևս ռուսաստանցի զինվորականներ կան։
Financial Times և The Washington Post պարբերականները, սեփական աղբյուրները վկայակոչելով, պնդում են, որ Ռուսաստանը սկսել է Սիրիայում գտնվող ռազմական տեխնիկայի և սպառազինության դուրսբերումը երկրից։