Ապրիլի 22-ի գիշերը ռուսական կողմը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Օդեսային։ Նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է երեք մարդ։
Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը նշել է, որ անօդաչուներից մեկը հարվածել է քաղաքի խիտ բնակեցված տարածքում գտնվող բնակելի շենքին. բազմաթիվ բնակարաններ վնասվել են։
Ապրիլի 20-ին ևս ռուսական կողմը հարվածներ էր հասցրել Օդեսային և Օդեսայի շրջանին: