Ռումինիայում բերման են ենթարկել նախագահի թեկնածու և ընտրությունների առաջին փուլի հաղթող Կալին Ջորջեսկուն, այս մասին հայտնում է նրա տեղեկատվական թիմը։ Նա պատրաստվում էր նորից ներկայացնել թեկնածությունն ընտրություններում։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ թեկնածուի տանը խուզարկության ժամանակ իրավապահները գտել են միլիոնավոր դոլարներ, նաև զենք։
Դեկտեմբերին Ռումինիայում չեղարկվեցին նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները, այն բանից հետո, երբ այդ երկրի հատուկ ծառայությունները փաստաթղթեր հրապարակեցին Մոսկվայից Ջորջեսկուին աջակցության վերաբերյալ։ Գլխավոր դատախազությունն այժմ քննում է նրա քարոզարշավի ընթացքում փողերի լվացման ու այլ խախտումների կասկածները: