Մատչելիության հղումներ

Ռումինիայի նախագահը հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասին


Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասին։ Ընդդիմադիր կուսակցություններն այսօր նախատեսում էին քվեարկության դնել նրա իմփիչմենթի հարցը։

Յոհանիսի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր դեկտեմբերի 21-ին, սակայն ընտրությունների առաջին փուլի արդյունքների չեղարկման պատճառով նրան փոխարինող չկար։

«Հրաժարական եմ տալիս երկրին զերծ պահելու հնարավոր բացասական հետևանքներից»,- հայտարարել է հեռացող նախագահը, որն անցած շաբաթներին պնդում էր, թե հրաժարականի հիմքեր չի տեսնում, քանի որ սահմանադրական նորմեր չի խախտել։

Յոհանիսը մտադիր էր պաշտոնավարումն ավարտել նախագահական նոր ընտրություններից հետո։ Ռումինիայի Սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարի հրաժարականի դեպքում նոր նախագահի ընտրությունները պետք է տեղի ունենան երեք ամսվա ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG