ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդունել է Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի՝ Կիև այցելելու հրավերը։
Ուկրաինացի պաշտոնյան այս մասին հայտնել է սոցցանցում արված գրառմամբ։
Պաշտոնը ստանձնելուց հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առայժմ Ուկրաինայում չի եղել։