Մատչելիության հղումներ

Ռուբիոն մտահոգություն է հայտնել, որ Արևմտյան ափում բռնությունները կարող են վնասել Գազայում խաղաղությանը


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մտահոգություն է հայտնել, որ Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափին իսրայելցի վերաբնակիչների կողմից բռնության վերջին ալիքը կարող է տարածվել և խաթարել Գազայում ԱՄՆ-ի կողմից աջակցվող խաղաղ ջանքերը:

«Հուսով եմ՝ ոչ», - Կանադայում G7-ի արտգործնախարարների հանդիպումից հետո լրագրողներին ասել է Ռուբիոն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Արևմտյան ափի իրադարձությունները կարող են վտանգել Գազայում հրադադարը:

«Մենք դա չենք ակնկալում։ Մենք ամեն ինչ կանենք, որ դա տեղի չունենա», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG