Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է փաստաբանի ծառայություններից


Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր Բաքվի զինվորական դատարանում կայացած հերթական նիստի ընթացքում հրաժարվել է իր փաստաբան Ավրամ Բերմանի ծառայություններից։ Այս մասին Վարդանյանը հայտարարել է փաստաբանի հետ առանձին հանդիպումից հետո։

«Վարդանյանը այդ քայլին է դիմել՝ հայտարարելով, որ ընդհանուր առմամբ դժգոհ է դատական պրոցեսի ընթացքից»,-հաղորդում է APA գործակալությունը։

Դատարանը Վարդանյանի միջնորդությունը բավարարել է։

«Քանի որ Վարդանյանը հայտարարել է, որ այլ փաստաբանի հետ պայմանագիր չունի, ապա նրան դատապաշտպան կրտամադրի պետությունը»,- վճռել է Բաքվի զինվորական դատարանը։

XS
SM
MD
LG