Առնվազն 132 մարդ է սպանվել Ռիո դե Ժանեյրոյում երեկ ոստիկանության իրականացրած գործողության ժամանակ, այդ թվում՝ 4 ոստիկան, հայտարարել են նահանգային իշխանությունները:
Reuters-ը նշում է, որ դա քաղաքի պատմության մեջ խոշոր խմբավորման դեմ ուղղված ամենամահացու ոստիկանական գործողությունն էր։
Ոստիկանական գործողությունը տեղի է ունեցել Ռիոյում ՄԱԿ-ի Կլիմայական գագաթնաժողովին (COP30) վերաբերող համաշխարհային միջոցառումներին ընդառաջ։
Ոստիկանությունը հաճախ խոշորամասշտաբ գործողություններ է իրականացրել հանցավոր խմբավորումների դեմ՝ Ռիոյի խոշոր միջոցառումներից առաջ, որտեղ անցկացվել են 2016 թվականի Օլիմպիական խաղերը, 2024-ի Մեծ քսանյակի գագաթնաժողովը։