Մատչելիության հղումներ

Բագրատ սրբազանը հանդիպել է երեք նախկին վարչապետերի հետ


Երկու օր առաջ հանդիպում է եղել երկու կուսակցությունների հետ, այսօր խորհրդարանական «Պատիվ ունեմ» դաշինքի և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ, նախկին վարչապետների հետ երեկ՝ Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի և Վազգեն Մանուկյանի, հայտնեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։

«Բավականին երկար քննարկումներ ենք ունեցել, մեր պատկերացումներն ենք ներկայացրել իրենց և առաջարկներն ենք ստացել, իրենց դիրքորոշումն են հայտնել», - Երևանի սուրբ Աննա եկեղեցու բակում ելույթ ունենալով՝ ասաց վարչապետի հրաժարականը պահանջող, հատվածական սահմանազատմանը դեմ արտահայտվող «Տավուշը հանուն հայրենիքի շարժումը» գլխավորող արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա ասաց, որ վաղը նորից շարունակելու են հանդիպումները ՀԿ-ների և կուսակցությունների հետ։

«Մայիսի 15-ին որոշակի ջրբաժան կա, ամսի 15-ին, գիտեք, որ այս արձանագրությունների առաջին փուլն է, որը մեզ անակնկալ տրվել է, ամսի 15-ին ըստ ծրագրվածի կհասկանանք, թե ինչ է տեղի ունենում, և անմիջապես կտեղեկացնեմ, թե ամսի 16-ին ինչ ենք անելու», - նշեց Բագրատ սրբազանը։

  • Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Կոորդինատների հստակեցումը պիտի ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024թ. մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։

  • «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 4-ից քայլերթով շարժվեց դեպի Երևան, մայրաքաղաքում մայիսի 9-ին հանրահավաք հրավիրվեց։ Հաջորդ օրվանից հանրապետության տարածքում անհնազանդության ակցիաներ են իրականացվում։
  • Իշխանություններն այս ակցիաները որակում են փորձ՝ ապօրինի ճանապարհով հեղաշրջում իրականացնելու, իշխանությունը զավթելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG