«Այսօր այցով Անկարա ժամանող Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաան Թուրքիայի ղեկավարության հետ կարող է քննարկել ռազմական համաձայնագրի կնքման հնարավորությունները», - հաղորդում է Reuters գործակալությունը՝ սեփական դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։
«Այցի ընթացքում Ալ-Շարրան կարող է քննարկել Սիրիայի տարածքում թուրքական ռազմաբազաների ստեղծման հնարավորությունը», - նշում է գործակալությունը։
Reuters-ի տեղեկություններով՝ երկկողմ պաշտպանական դաշինքի ստեղծման դեպքում Անկարան կարող է Սիրիայի տարածքում ավիաբազաներ տեղակայելու, ինչպես նաև սիրիական օդային տարածքը ռազմական նպատակներով օգտագործելու իրավունք ստանալ։
«Բացի այդ Թուրքիան կարող է առաջատար դեր ստանձնել նոր սիրիական բանակի ստորաբաժանումների ստեղծման գործում», - գրում է Reuters-ը։