Առաջիկա ամիսներին Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, չնայած ԱՄՆ-ի ընդդիմությանը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ այդ աղբյուրների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել է, որ Վաշինգտոնը դեռ պատրաստ չէ աջակցել նման գործողությանը՝ նախընտրելով դիվանագիտական ճանապարհը։
Այնուամենայնիվ, Իսրայելը ԱՄՆ վարչակազմին ներկայացրել է հարձակման տարբերակներ, ներառյալ օդային և ցամաքային գործողություններ, որոնք նախատեսված են գարնան վերջին և ամռանը: Այժմ, ըստ աղբյուրների, քննարկվում է ավելի սահմանափակ սցենար, որը չի պահանջում ԱՄՆ ակտիվ աջակցությունը։
Իսրայելը նախկինում նմանատիպ ծրագրեր էր առաջարկել նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի թիմին, որոնցից գրեթե բոլորը ներառում էին ԱՄՆ ներգրավվածություն՝ ռազմական աջակցության կամ հետախուզության տվյալների փոխանակման տեսքով: